հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ռուս զինվորականները գրավել են Խարկովի մարզի Կուչերովկա և Կուրիլովկա բնակավայրերը. ՌԴ ՊՆ

Ռուս զինվորականները գրավել են Խարկովի մարզի Կուչերովկա և Կուրիլովկա բնակավայրերը. ՌԴ ՊՆ

Ռուս զինվորականները գրավել են Խարկովի մարզի Կուչերովկա և Կուրիլովկա բնակավայրերը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:

Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը նշել է, որ Կրասնոլիմանի և Ռուբցովի ուղղություններով շարունակվում են ակտիվ գործողությունները խոշոր երկաթուղային հանգույցի և Կրասնի Լիման լոգիստիկ կենտրոնի յուրացման ուղղությամբ:

Նշվում է նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացրել իրադրության զարգացման վերաբերյալ։ Խորհրդակցությանը տեսակապով մասնակցել են Գերասիմովը, «Հարավ» զորքերի խմբավորման հրամանատար Սերգեյ Մեդվեդևը։ 

ՌԴ ղեկավարի աշխատասենյակում ներկա է եղել 123-րդ մոտոհրաձգային բրիգադի հրամանատար Դենիս Պիրոգովը:

  • Կիսվել: