չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ՌԴ նախագահն ու Գերմանիայի կանցլերը քննարկել են իրավիճակն Ուկրաինայում

ՌԴ նախագահն ու Գերմանիայի կանցլերը քննարկել են իրավիճակն Ուկրաինայում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: կողմերը քննարկել են իրադրությունն Ուկրաինայում, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ  քննարկվել են ռուս-ուկրաինական պատվիրակությունների բանակցությունների երրորդ փուլի արդյունքները:

Կրեմլի հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Հատուկ ուշադրություն է հատկացվել Ուկրաինայում և Դոնբասի հանրապետություններում իրադրության մարդասիրական կողմերին: Ռուսաստանի նախագահը տեղեկացրել է բախումների վայրերից խաղաղ բնակչության տարհանմանն ուղղված հումանիտար միջանցքների կազմակերպման միջոցառումների և ազգայնական միավորումների զինյալների կողմից մարդկանց անվտանգ տարհանման կանխարգելման փորձերի մասին՛՛:

  • Կիսվել: