չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
ՌԴ-ն պնդում է, որ Ուկրաինայի հետ կնքվի համապարփակ պայմանագիր՝ Ղրիմն ու Դոնբասը ճանաչող կետով. Մեդինսկի

ՌԴ-ն պնդում է, որ Ուկրաինայի հետ կնքվի համապարփակ պայմանագիր՝ Ղրիմն ու Դոնբասը ճանաչող կետով. Մեդինսկի

Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական կողմը պնդում է համապարփակ համաձայնագրի հարցում, որտեղ, բացի Ուկրաինայի չեզոք կարգավիճակից և անվտանգության երաշխիքներից, կլինեն նաև Ռուսաստանի համար կենսական նշանակություն ունեցող դիրքորոշումներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Մենք պնդում ենք կնքել համապարփակ պայմանագիր, որը, բացի Ուկրաինայի չեզոք կարգավիճակից, ի լրումն Ուկրաինայի անվտանգության երաշխիքների, նախատեսում է մի շարք դիրքորոշումներ, որոնք կենսական նշանակություն ունեն մեր երկրի համար՝ ապառազմականացում, ապաազգայնականացում, Ղրիմի և Դոնբասի ճանաչում, ինչպես նաև մի շարք այլ պայմանագրային դիրքորոշումներ՛՛:

Մեդինսկիի խոսքով՝ ռուս-ուկրաինական համաձայնագրի կնքումը քիչ հավանական է՝ առանց դրանց քննարկման ու դիտարկման:

 

 

  • Կիսվել: