ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում երկրորդ նավի խոցման մասին
Հորմուզի նեղուցում երկրորդ նավն է խոցվել: Այս մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը՝ նշելով, որ բալիստիկ հրթիռներով թիրախավորվել է Կատարում գտնվող ԱՄՆ-ի ռազմավարական «Ալ Ուդեյդ» ռազմաբազան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի օբյեկտներին Թիրախ են դարձել հակաօդային պաշտպանության համակարգերը, ռադարային կայանները, ինչպես նաև հրթիռների ու անօդաչու թռչող սարքերի պահպանման և արձակման վայրերը։



