Եթե Զելենսկին որոշի դուրս բերել զnրքերը Դոնբասից, դա հնարավորություն կտա քննարկել ռшզմական գործողությունների դադարեցումը. Ուշակով
Եթե Զելենսկին իսկապես որոշի դուրս բերել զորքերը Դոնբասից, դա կբացի բազմաթիվ խնդիրների լուծման դուռը և հնարավորություն կտա քննարկել ռազմական գործողությունների դադարեցման հարցը: Այս մասին «Վեստի»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նշենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ռուսաստանն Ուկրաինային մեկ ամիս ժամկետ է տվել Դոնբասից դուրս գալու համար։


