Կյանքից հեռացել է Կատարի նախկին էմիր Համադ բին Խալիֆա Ալ Թանին
Կյանքից հեռացել է Կատարի նախկին էմիր Համադ բին Խալիֆա Ալ Թանին, հայտնել է հայտնել է էմիրի գրասենյակը։
Նշվում է, որ նա 74 տարեկան էր։
«Ամենակարողի կամքին և հրամանագրին հնազանդվելով՝ էմիրի գրասենյակը սգում է ծանր կորուստը՝ էմիրի հոր՝ Նորին Մեծություն շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահը, որը մահացել է այսօր առավոտյան 74 տարեկանում», - ասվում է գրասենյակի կողմից սոցիալական ցանցերում տարածված հայտարարության մեջ։
Նշենք, որ Շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանին է Կատարը կառավարել 1995-ից մինչև 2013 թվականը։ Նրա 18-ամյա գահակալությունը ժամանակակից Կատարի ձևավորման տարիներն էին, իսկ շեյխն ինքը համարվում է պետության ներկայիս ձևի գլխավոր ճարտարապետը։ Նա շարունակել է վայելել ազդեցություն և սեր երկրում նույնիսկ իշխանությունը որդուն հանձնելուց հետո։



