Գերմանիան ու Ֆրանսիան համատեղ նախաձեռնությամբ հանդես կգան Լիբանանի հարցով
Գերմանիան և Ֆրանսիան մտադիր են համատեղ նախաձեռնությամբ հանդես գալ Լիբանանումվստեղծված իրավիճակի կարգավորման համար։
Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը։
«Մենք ցանկանում ենք Ֆրանսիայի հետ համատեղ մշակել Լիբանանի նկատմամբ ընդհանուր քաղաքականություն՝ Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու հնարավորությունները մեծացնելու համար», – ասել է Վադեֆուլը Tagesspiegel թերթին տված հարցազրույցում։
Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարն այս հարցի վերաբերյալ այլ մանրամասներ չի հայտնել։



