կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն․ Ծանրամարտի ֆեդերացիա

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն․ Ծանրամարտի ֆեդերացիա

Կոլումբիայի Կալի քաղաքում ընթացող աշխարհի առաջնության մրցումային հերթական օրը պայքարի մեջ մտան 94 կգ քաշային ծանրորդները: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։

Հայաստանի հավաքականից Ալեն Զուրաբյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց 130 կգ, 134 կգ ու 137 կգ: Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 166 կգ, 176 կգ ու 180 կգ:

Այս ձևում նա դարձավ արծաթե մեդալակիր: Երկամարտի 317 կգ արդյունքով` Ալեն Զուրաբյանը դարձավ աշխարհի առաջնության փոխչեմպիոն:

  • Կիսվել: