կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ՌԴ-ն գերազանցեց Իրանին՝ կիրառված պատժամիջոցների քանակով

ՌԴ-ն գերազանցեց Իրանին՝ կիրառված պատժամիջոցների քանակով

Ռուսաստանը շրջանցել է Իրանն ու Հյուսիսային Կորեաին՝ դառնալով այն պետությունը, որի նկատմամբ աշխարհի բազմաթիվ երկրներ պատժամիջոցներ են կիրառել Ուկրաինա ներխուժման պատճառով։ Այս մասին հայտնում է Европейская правда-ն։

Ռուսաստանը փետրվարի 22-ից դարձել է 2778 նոր պատժամիջոցների թիրախ։ Պատժամիջոցների ընդհանուր թիվը հասել է ավելի քան 5530-ի։

Այս ցուցանիշը գերազանցել է Իրանին, որը մեկ տասնամյակի ընթացքում ուներ 3616 պատժամիջոցներ, հիմնականում միջուկային ծրագրի և ահաբեկչությանն աջակցելու պատճառով:

Ռուսաստանի վրա ճնշումը գրեթե ամեն օր ավելանում է։ Հանգստյան օրերին American Express Co-ն և Netflix Inc-ը միացել են Ռուսաստանից հեռացող կամ բիզնեսից դուրս եկած ընկերությունների աճող ցանկին:

Նշվում է, որ ոմանք դա անում են պատժամիջոցների պարտավորությունների պատճառով, բայց մյուսները իրենց պատժամիջոցներ են սահմանում, ըստ էության՝ ընտրելով հեռանալը, նույնիսկ, եթե նրանցից օրենքով պահանջված չէ դա անել:

Պուտինը շաբաթավերջին ասել է՝ պատժամիջոցների սահմանումը կարծես պատերազմի հայտարարում լինի։

Երկուշաբթի օրը ամերիկյան լրատվամիջոցները հայտնել են, որ Բայդենի վարչակազմը պատրաստ է արգելք դնել ռուսական նավթի ներմուծման վրա Ամերիկայի Միացյալ Նահանգներ։

Գերմանիան, որը ռուսական չմշակված նավթի ամենախոշոր գնորդն է, մերժել է էներգակիրների ներմուծումն արգելելու ծրագրերը:

  • Կիսվել: