ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ՌԴ-ի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը

ՌԴ-ի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ զրույցում խորը մտահոգություն է հայտնել վերջին օրերին Ուկրաինայի արեւելքում էսկալացման կապակցությամբ։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ, որը տարածվել է շաբաթ օրը ռուս նախարարի հետ Լը Դրիանի հեռախոսազրույցի արդյունքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ֆրանսիայի ԱԳ նախարարը, որը մասնակցում է Մյունխենի անվտանգության հարցերով խորհրդաժողովին, փետրվարի 19-ին հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Լը Դրիանն իր խորը մտահոգությունն է հայտնել վերջին օրերին Ուկրաինայի արեւելքում իրավիճակի էսկալացման կապակցությամբ», - ասված է Ֆրանսիայի նախարարության հայտարարության մեջ։

«Հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումները, որոնք արձանագրվել են ԵԱՀԿ առաքելության կողմից, հակասում են նորմանդական ձեւաչափով (Ռուսաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Ուկրաինա) շփումների ընթացքում ստանձնած պարտավորություններին», - կարծում են Ֆրանսիայի ԱԳՆ-ում։

Լը Դրիանը, ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, «վստահություն է հայտնել, որ եվրոպական երկրները պատասխան կտային նման ոտնձգությանը լայնածավալ պատժամիջոցներով»:

«Ֆրանսիան, որը նախագահում է ԵՄ խորհրդում, այդ պաշտոնում կկատարի պատշաճ պարտականությունները», - նշել են ԱԳՆ-ում:

Լը Դրիանը նշել է անվտանգության երաշխիքների շուրջ երկխոսության համար տարածության առկայությունը:

 

  • Կիսվել: