կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՌԴ-ի և Բելառուսի նախագահները  քննարկել են միասնական պաշտպանական տարածքի ձևավորման հարցը

ՌԴ-ի և Բելառուսի նախագահները քննարկել են միասնական պաշտպանական տարածքի ձևավորման հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քննարկել են միասնական պաշտպանական տարածքի ստեղծման հարցը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նշվում է, որ բանակցություններից հետո լրագրողների հետ զրույցում Պուտինը, մասնավորապես, ասել է. ՛՛Այսօրվա բանակցությունների ընթացքում մենք հանգամանորեն քննարկեցինք միասնական պաշտպանական տարածքի ձեւավորման, Միութենական պետության անվտանգության ապահովման, ինչպես նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում համագործակցության հարցերը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2018 թվականին ՀԱՊԿ-ում նախագահությունը հունվարի 1-ից կանցնի Բելառուսին՛՛։

ՌԴ մախագահը հավելել է, որ Մոսկվան եւ Մինսկը համատեղ կձեռնարկեն բոլոր միջոցները՝ երկրների անվտանգությունը հուսալիորեն ապահովելու համար, առաջնահերթությունը կտրվի զորքերի պատրաստման հարցերին։

  • Կիսվել: