հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պյոտր Պորոշենկոն քնել է իր գործով դատական նիստի ժամանակ (տեսանյութ)

Պյոտր Պորոշենկոն քնել է իր գործով դատական նիստի ժամանակ (տեսանյութ)

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն քնել է դատական նիստի ժամանակ, որի ընթացքում իր նկատմամբ խափանման միջոց պետք է ընտրվեր, տեղեկացնում է Գազետա.ռու-ն:

Նշվում է, որ քննիչները նախկին նախագահին կասկածում են պետական դավաճանության մեջ՝ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ ազգային հանրապետություններից 2014-2015 ածուխ գնելու պատճառով, քանի որ, համաձայն ուկրաինական օրենսդրության, տվյալ միավորումներն ահաբեկչական կազմակերպություններ են համարվում: Հենց այս պատճառով էլ Պորոշենկոյի համագործակցությունը նրանց հետ դիտարկվում է որպես ահաբեկչության ֆինանսավորում:

Հաղորդվում է նաև, որ նրա դեմ գործ է հարուցվել Ուկրաինայի Քրեական օրենսգրքի «Ահաբեկչության ֆինանսավորում», «Պետական դավաճանություն» և «Ահաբեկչական կազմակերպության ստեղծում» հոդվածներով։ Պորոշենկոյին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում:

 

  • Կիսվել: