երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Փաշինյանը և այլք. քանի՞ ժամ են քնում համաշխարհային առաջնորդները

Փաշինյանը և այլք. քանի՞ ժամ են քնում համաշխարհային առաջնորդները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պառկում է քնելու մոտ գիշերվա մեկին, իսկ արթնանում է առավոտյան հինգին: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստովանել է, որ շատ քիչ է քնում աշխատանքային օրերին, բայց ոչ աշխատանքային օրերին քունն առնում է:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սովորաբար քնում է 4-5 ժամ: Նա խոստովանել է, որ աշխատանքին տրամադրում է 16 ժամ օրվա մեջ, բայց, ամեն դեպքւոմ աշխատում է քնի համար բավարար ժամանակ թողնել: Իսկ ահա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քնում է 3 ժամից ոչ ավելի: Ճիշտ է՝ մյուսների հետ համեմատած նա ավելի երիտասարդ է:

Հայ առաջնորդ Նիկոլ Փաշինյանը նույնպես աշխատանքին շատ ժամանակ է հատկացնում: Փաշինյանի տիկինը սոցցանցում դրել է նրա նկարը, որտեղ վարչապետը քնել է անմիջապես բազմոցին: Տիկինը նշել է, որ պետք չէ աշխատել 24/7 ռեժիմով: Տեղի թերթերից մեկում անգամ նյութ է հայտնվել, որտեղ հղում է արվում պաշտոնյաներից մեկին, իբրև թե լուսադեմի ժամը 4-ի զանգերը՝ աշխատանքային հանձնարարություններով, Փաշինյանի համար սովորական են դարձել: Հետևաբար՝ քնի համար նրան նույնպես մնում է 4-5 ժամ:

Միևնույն ժամանակ՝ բժիշկները խորհուրդ են տալիս քնել ոչ պակաս, քան 8 ժամ: Այդպիսի ռեժիմը դրականորեն է ազդում առողջության ու աշխատունակության վրա:

По сколько часов спят лидеры стран

  • Կիսվել: