ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ուկրաինայի նախկին նախագահ Պորոշենկոն զրկվել է միլիարդատիրոջ կարգավիճակից

Ուկրաինայի նախկին նախագահ Պորոշենկոն զրկվել է միլիարդատիրոջ կարգավիճակից

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն կորցրել է միլիարդատիրոջ կարգավիճակը, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
Forbes.ua հրատարակությունը հրապարակել է ուկրաինացի 20 ամենահարուստ ձեռներեցների վարկանիշը, որոնց թվում Պորոշենկոն, ով «Ռոշեն» հրուշակեղենի կոնցեռնի սեփականատերն է, զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը։

«Պյոտր Պորոշենկո.

Ոլորտ – Սննդի արդյունաբերություն.
Ընկերություն – ՌՈՇԵՆ.
Կարգավիճակը (ըստ – խմբ.) 2022 թվականի փետրվար – 1,6 միլիարդ դոլար.
Կարգավիճակը (ըստ – խմբ.) 2022 թվականի դեկտեմբեր – 730 միլիոն դոլար», – ասվում է հոդվածում:

Հրատարակությունը հայտնել է նաև, որ 20 ամենահարուստ ուկրաինացիների կարողությունը 2022 թվականի փետրվարից նվազել է ավելի քան 20 միլիարդ դոլարով։

  • Կիսվել: