ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կիևում Պորոշենկոյի վրա փորձել են ձվեր նետել

Կիևում Պորոշենկոյի վրա փորձել են ձվեր նետել

Կիևում՝ Մայդանի հրապարակում, Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի վրա ձվեր են նետել: Այս մասին գրում է tsn.ua-ն։

Միջադեպը տեղի է ունեցել ընդդիմության կազմակերպած ակցիայի ժամանակ նրա ելույթից հետո։ Կողմնակիցների առջև ելույթ ունենալուց հետո, երբ հնչել է Ուկրաինայի հիմնը, Պորոշենկոն մոտեցել է խոսափողին և վանկարկել՝ «Փառք Ուկրաինային»։ Այդ ժամանակ մի տղամարդ՝ ձեռքին կարմիր և սև դրոշ, նրա վրա մի քանի ձու է նետել։

Տղամարդուն ակցիայի մասնակիցները բռնել են և նույնիսկ փորձել են ծեծել, սակայն ոստիկանները թույլ չեն տվել և նրան հեռացրել են բազմությունից:

  • Կիսվել: