երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Պորոշենկոն կրկին կպայքարի Ուկրաինայի նախագահի պաշտոնի համար

Պորոշենկոն կրկին կպայքարի Ուկրաինայի նախագահի պաշտոնի համար

Ուկրաինայի հինգերորդ նախագահ Պյոտր Պորոշենկոն կրկին կպայքարի Ուկրաինայի ղեկավարի պաշտոնի համար։ Այս մասին Պորոշենկոն հայտարարել է «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Ես մտադիր եմ մասնակցել հաջորդ նախագահական ընտրություններին։ Ընտրություններ կազմակերպելու համար, սակայն, մեզ նախ հաղթանակ է պետք», -հայտարարել է Պորոշենկոն։

Ուկրաինայում հերթական նախագահական ընտրությունները պետք է կայանային անցած ամսվա վերջին։ Դրանք, սակայն, հետաձգվել էին անորոշ ժամանակով՝ 2022 թվականին երկրում հայտարարված ռազմական դրության պատճառով։

         

  • Կիսվել: