շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Պուտինը օրենք է ստորագրել կոռումպացված պաշտոնյաների հաշիվներից գումարներ գանձելու մասին

Պուտինը օրենք է ստորագրել կոռումպացված պաշտոնյաների հաշիվներից գումարներ գանձելու մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել պաշտոնյաների կոռուպցիոն միջոցները հօգուտ պետության բռնագրավելու մասին։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում:

Օրենքի տեքստի համաձայն՝ դատարանը կարող է պաշտոնյաների բանկային հաշիվներից գումար գանձել, եթե այդ գումարը գերազանցում է վերջին երեք տարվա պաշտոնական եկամուտը։

Բացառություն են լինելու այն դեպքերը, երբ կարող է ապացուցվել գումար ստանալու օրինականությունը։ Փաստաթղթում նշվում է նաև, որ պաշտոնյայի ընտանիքի անդամների հաշիվներից ևս կարող է գումար գանձվել, գրում է snob.ru-ն։ 

Հակակոռուպցիոն օրենսդրության խստացման մասին օրենքի նախագիծը Պետդումա է ներկայացվել 2021 թվականի մարտին։

  • Կիսվել: