հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Պուտինը կառավարությանը հանձնարարել է կազմել այն երկրների ցանկը, որոնք պատժամիջոցներ են սահմանել

Պուտինը կառավարությանը հանձնարարել է կազմել այն երկրների ցանկը, որոնք պատժամիջոցներ են սահմանել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարել է երկու օրվա ընթացքում կազմել այն երկրների ցանկը, որոնք պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի Դաշնության, ընկերությունների, կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց նկատմամբ, վկայում է պետության ղեկավարի հրամանագիրը:

«Ռուսաստանի Դաշնության կառավարությանը․ երկօրյա ժամկետում սահմանել օտարերկրյա այն պետությունների ցանկը, որոնք ոչ բարեկամական գործողություններ են կատարել Ռուսաստանի Դաշնության, ռուսական իրավաբանական անձանց եւ ֆիզիկական անձանց նկատմամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Նախագահը սույն հրամանագրով սահմանել է Ռուսաստանի, շրջանների, քաղաքապետարանների եւ ռեզիդենտների կողմից Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներ կիրառած երկրների հետ կապված օտարերկրյա վարկատուներին վճարումների իրականացման ժամանակավոր ընթացակարգը:

  • Կիսվել: