Պուտինը Ղազախստանի նախագահիօն շնորհավորել է ծննդյան օրվա առթիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր։
«Շոշափվել են երկկողմ համագործակցության և տարբեր ձևաչափերով առաջիկա շփումների որոշ հարցեր։ Հաստատվել է ռուս-ղազախական դաշինքի և ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման փոխադարձ հանձնառությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Պուտինը նաև ջերմորեն շնորհավորել է Տոկաևին ծննդյան օրվա առթիվ։