հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Պուտինն ինձ բանտում սպանելու հրաման է տվել. Սաակաշվիլի

Պուտինն ինձ բանտում սպանելու հրաման է տվել. Սաակաշվիլի

Ռուս բլոգեր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քննադատ Մարկ Ֆեիգինը հրապարակել է Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անզատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի նամակը, որտեղ երրորդ նախագահը գրել է, որ Պուտինն իրեն բանտում սպանելու հրաման է տվել բանտում, գրում է aliq.ge-ն:

Ֆեիգինը թվիթերյան իր միկրոբլոգում հրապարակել է Սաակաշվիլիի ձեռագիր նամակի լուսանկարը։

«Պուտինն իսկապես հրաման է տվել սպանել ինձ բանտում։ Ամերիկացի թունաբանները ճշգրիտ ախտորոշել են, որ ես թունավորվել եմ բանտում, և դա է իմ բոլոր ախտանիշների պատճառը։ Ես փորձում եմ դիմանալ», — գրել է Սաակաշվիլին։

Նամակի հրապարակմանը զուգահեռ Ֆեիգինը գրել է. «Եթե մենք ոչինչ չանենք, Միխեիլ Սաակաշվիլին կմահանա»։

 

  • Կիսվել: