շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Պուտինի և Զելենսկիի հանդիպումը չի քննարկվել Ալյասկայում․ Լավրով

Պուտինի և Զելենսկիի հանդիպումը չի քննարկվել Ալյասկայում․ Լավրով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը Ալյասկայում չի քննարկվել, թեման ավելի ուշ անսպասելիորեն բարձրացվել է։ Այս մասին ամերիկյան NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՚

«Այս լուրերը տարածում են հիմնականում Վլադիմիր Զելենսկին և նրա եվրոպացի հովանավորները։ Դա չի քննարկվել։ Թեման բարձրացվել է ավելի ուշ, կարելի է ասել՝ իմպրովիզացված, Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա հյուրերի միջև կայացած հանդիպումից հետո», – ասել է նախարարը՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Լավրովը նաև հավելել է. «Մոսկվան հարգում Է Թրամփին, քանի որ նա պաշտպանում Է ԱՄՆ շահերը, հիմքեր կան, որ Թրամփն էլ հարգում է Պուտինին, քանի որ նա պաշտպանում Է Ռուսաստանի շահերը»:

  • Կիսվել: