կիրակի, նոյեմբեր 29
29 / 11 / 2026
Ռուսաստանում հայտարարել են եկող շաբաթ Պուտինի և Փաշինյանի հանդիպման մասին

Ռուսաստանում հայտարարել են եկող շաբաթ Պուտինի և Փաշինյանի հանդիպման մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին «Վեստի» լրատվական հաղորդման եթերում հայտնել է լրագրող Պավել Զարուբինը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի ղեկավարի օրակարգում նախատեսված են նաև տարածաշրջանային այց, խորհրդակցություն կառավարության անդամների հետ և հանդիպում «Տարվա կամավոր» մրցույթի հաղթողների հետ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի վարչապետը հայտնել էր, որ նախատեսում է Ռուսաստան այցելել դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին։

  • Կիսվել: