ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պրոթուրքական խմբավորումը ՌԴ տարածքում ահաբեկչություն էր ծրագրել. WarGonzo (տեսանյութ)

Պրոթուրքական խմբավորումը ՌԴ տարածքում ահաբեկչություն էր ծրագրել. WarGonzo (տեսանյութ)

Պրոթուրքական «Խայաթ Թահրիր Աշ-Շամ» ահաբեկչական խմբավորումը, որը համակարգում են թուրքական հատուկ ծառայությունները, ահաբեկչություն էր ծրագրել Ռուսաստանի Դաշնությունում: Այս մասին տեղեկանում ենք Տելեգրամի WarGonzo ալիքից:

Հրապարակման մեջ նշվում է. ՛՛Ինչպես ուժային կառույցներում սեփական աղբյուրներից հայտնի է դարձել WarGonzo-ին՝ «Խայաթ Թահրիր Աշ-Շամ» ահաբեկչական կազմակերպությունը, որը համակարգում են թուրքական հատուկ ծառայությունները, հավաքագրել է Խաբարովսկի երկու բնակչի, որպեսզի ահաբեկչական գործողություն իրականացնի Հեռավոր Արևելքում՛՛:

ՌԴ-ում օպերատիվ ծառայողները մտնում են մասնավոր տարածք, տներ, բերման ենթարկում արմատականներին: Դաղստանում ձերբակալություններից մեկի ժամանակ նրանք ստիպված են եղել կոտրել բազմաբնակարան շենքի բնակարանի դուռը:

  • Կիսվել: