կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Պեսկովը հայտնել է՝ որ երկիրն է Ռուսաստանի թիվ մեկ դաշնակիցն ու գործընկերը

Պեսկովը հայտնել է՝ որ երկիրն է Ռուսաստանի թիվ մեկ դաշնակիցն ու գործընկերը

Բելառուսը Ռուսաստանի թիվ մեկ դաշնակիցն ու գործընկերն է։ Այս մասին Մինսկում լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ԲելՏա-ն:

Լրագրողները ՌԴ նախագահի մամուլի քարտուղարին հարցրել են՝ արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Մինսկ կապվա՞ծ է Բելառուսին Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանն անմիջականորեն ներգրավելու Ռուսաստանի ցանկության հետ։

«Դրան պետք է վերաբերվել որպես բացարձակ հիմար, անհիմն հերյուրանքներ, իրականում մեր հարաբերությունների բնույթը… Բելառուսը Ռուսաստանի Դաշնության թիվ մեկ դաշնակիցն է և գործընկերը:Հենց Բելառուսի հետ մենք ունենք ամենաառաջադեմ ինտեգրացիոն ռեժիմը։ Հետևաբար, ոչ ոք ոչ մեկին չի ստիպում։ Բոլորը քայլեր են ձեռնարկում, որոնք կրկին լավագույնս համապատասխանում են մեր ժողովուրդների և  մեր միութենական պետության շահերին»,- ասել է Դմիտրի Պեսկովը։

  • Կիսվել: