կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Պեսկովն ասել է, որ ժողովրդի աջակցությունն այս դժվարին պահին ուժ է տալիս Պուտինին

Պեսկովն ասել է, որ ժողովրդի աջակցությունն այս դժվարին պահին ուժ է տալիս Պուտինին

Ռուսաստանի տնտեսությունը հիմա լուրջ հարված է ապրում՝ կապված արևմտյան նոր պատժամիջոցների հետ, բայց կայունության պաշար կա, մենք ոտքի վրա կմնանք: Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Բացի այդ, ինչպես գրում է tvc.ru-ն, Պեսկովն ասել է, որ Պուտինի գործողություններին ժողովրդի աջակցության մակարդակը շատ բարձր է, ինչը ուժ է տալիս նախագահին։

Նա նշել է, որ բնակչության աջակցությունը զգացվում է քաղաքացիների կոչերով և նրանց գործողություններով։ Բացի այդ, Կրեմլում տեսել են Պետդումայի և Դաշնության խորհրդի արձագանքը։

«Իսկապես, նախագահին աջակցության մակարդակը բարձր է, և նման միասնությունը նախագահի շուրջ այս դժվարին և շատ կարևոր պահին շատ կարևոր է և ուժ է տալիս բոլորիս։ Պուտինը միշտ զգում է մարդկանց, միշտ զգում է քաղաքացիներին, նա ապավինում է նրանց աջակցությանը, և, իհարկե, նա ուժ է ստանում այդ աջակցությունից»,- ասել է Պեսկովը։

Ավելի վաղ «Հասարակական կարծիք» հիմնադրամը հրապարակել էր հարցման արդյունքները, որոնց համաձայն՝ Պուտինի նկատմամբ ռուսաստանցիների վստահության մակարդակը շաբաթվա ընթացքում 60%-ից հասել է 71%-ի։

  • Կիսվել: