շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Պեսկովն անդրադարձել է ՌԴ արտգործնախարարի փոփոխության մասին լուրերին

Պեսկովն անդրադարձել է ՌԴ արտգործնախարարի փոփոխության մասին լուրերին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բամբասանքներ է անվանել ՌԴ ԱԳՆ ղեկավարի հնարավոր փոփոխության մասին հրապարակումները: Այս մասին նա հայտարարել է լրագրողներին` պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլում քննարկվում է կադրային փոփոխությունների թեման։

«Ձեզ ավանդաբար կպատասխանեմ՝ համապատասխան կերպով վերաբերվեք նման լուրերին»,-ասել է Պեսկովը:

Ավելի վաղ որոշ Telegram-ալիքներում տեղեկություններ էին հայտնվել Ռուսաստանի արտգործնախարարի պաշտոնի հավանական թեկնածուների շուրջ քննարկման մասին՝ գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հնարավոր հրաժարականի դեպքում:

  • Կիսվել: