հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պենտագոնն ու հետախուզության մարմինները թույլ չեն տալիս օտարերկրյա անձնագրեր ունեցող իսրայելցի օդաչուներին թռչել F-35 կործանիչներով

Պենտագոնն ու հետախուզության մարմինները թույլ չեն տալիս օտարերկրյա անձնագրեր ունեցող իսրայելցի օդաչուներին թռչել F-35 կործանիչներով

Պենտագոնը եւ հետախուզության մարմիններն արգելում են օտարերկրյա անձնագրեր ունեցող՝ Իսրայելի ՌՕՈւ (IAF) օդաչուներին թռչել F-35 կործանիչներով՝ զգուշանալով տեղեկատվության եւ տեխնոլոգիաների արտահոսքից, տեղեկացնում է Jpost-ը։

Նշվում է, որ այդ քայլը պայմանավորված է ԱՄՆ տեղեկատվական անվտանգության եւ պաշտպանության հանդեպ աճող ուշադրությամբ։ Աղբյուրները հավաստիացրել են, որ ՌՕՈւ-ն այս պայմանն ընդունել է եւ հրաժարվել օդաչուներ նշանակել F-35 Adir ինքնաթիռների համար:

Adir կործանիչը մեկ տեղանոց բազմաթիրախ անտեսանելի ինքնաթիռ է, որը կարելի է օգտագործել հետախուզական տվյալների հավաքման եւ գրոհների համար։ Բացի այդ, դա միակ կործանիչն է, որն ունի զենքը պահելու հատված, որն անհնար է գտնել։ Յուրաքանչյուր F-35 Adir կործանիչ 85-100 մլն դոլար արժե։ Այն կարող է թռչել 1,6 Маха արագությամբ եւ 2 200 կիլոմետր հեռավորությամբ։ Իսրայելն արդեն ԱՄՆ-ից գնել է 50 այդպիսի ինքնաթիռ՝ ապագայում եւս 25-ը գնելու հեռանկարով։ Տասնամյակի ընթացքում IAF-ը կունենա երեք գործող էսկադրիլիա։

Այս առնչությամբ ԱՄՆ կառավարության պաշտոնյաները վերջերս կապվել էին ՑԱԽԱԼ-ի հետ եւ անհանգստություն հայտնել այն փաստի առնչությամբ, որ իսրայելցի զինվորականներն ունեն Չինաստանում արտադրված մեքենաներ, որոնք օգտագործում են ՑԱԽԱԼ-ի սպաները։

ԱՄՆ-ը անհանգստություն է հայտնել, որ չինական ավտոմեքենաները՝ առաջավոր մուլտիմեդիալ համակարգերով, կարող են գաղտնի տեղեկատվությունը վերցնել ՑԱԽԱԼ-ի սպաների հեռախոսներից եւ պահպանել այն ամպային ցանցում՝ չինական հետախուզության համար։ Սակայն այս հարցում փոխզիջում է գտնվել. գաղտնի տեղեկությունը փոխանցվել է պաշտպանված եւ հուսալի իսրայելական ամպային համակարգին։

  • Կիսվել: