Պենտագոնը հրապարակել է չբացահայտված թռչող օբյեկտների մասին ֆայլեր
Պենտագոնը հրապարակել է տասնյակ չբացահայտված թռչող օբյեկտների մասին ֆայլեր, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:
Նշվում է, որ ֆայլերը ներառում են անհայտ օբյեկտների մի քանի լուսանկարներ, այդ թվում՝ Լուսին «Ապոլոն 12» առաքելության ժամանակ արված որոշ լուսանկարներ։
Բացի դրանից՝ նյութերը ներառում են նաև «Ջեմինի 7» տիեզերանավի տիեզերագնացի աուդիոձայնագրությունը, որը հաղորդում է «սարսափելի անհայտ օբյեկտի» մասին։
Ինչպես հաղորդվում է՝ բոլոր ֆայլերը հրապարակվել են անվտանգության նկատառումներից ելնելով, սակայն շատերը դեռևս չեն վերլուծվել՝ անոմալիաները վերջնականապես բացատրելու համար։


