հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պենտագոնը դատապարտում է Թուրքիայի կողմից ՀՕՊ S-400 համակարգի փորձարկումը

Պենտագոնը դատապարտում է Թուրքիայի կողմից ՀՕՊ S-400 համակարգի փորձարկումը

ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտը հայտարարություն է արել հոկտեմբերի 16-ին Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից ՀՕՊ S-400 համակարգի փորձարկումը հաստատելու մասին: Հայտարարությունը տարածել է Պենտագոնի գլխավորխոսնակ Ջոնաթան Ռաթ Հոֆմանին, հայտնում է Ամերիկայի Ձայնը։

«ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է հոկտեմբերի 16-ին Թուրքիայի կողմից S-400հակաօդային պաշտպանության համակարգի փորձարկումը, որն այսօր հաստատել է Թուրքիայի նախագահ ՌեջեփԷրդողանը: Մենք հստակ և անսասան ենք եղել մեր դիրքորոշման մեջ: S-400 համակարգը չի համապատասխանում ԱՄՆ ևՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի պարտավորություններին: Մենք դեմ ենք, որ Թուրքիան փորձարկի այս համակարգը, ինչը լուրջհետևանքներ է պարունակում մեր անվտանգության համար: Թուրքիան արդեն կասեցվել է F-35-ի ծրագիրը, իսկ S-400- ըշարունակում է մնալ զգալի խոչընդոտ երկկողմ հարաբերությունների առաջընթացի համար»:

Նշենք՝ էրդողանը հայտարարել էր, որ փորձարկման հարցում իր համար բնավ կարևոր չի Վաշինգտոնի դիրքորոշումը։

  • Կիսվել: