հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Պարզվել է Մոսկվա թռչող SSJ-100 ուղևորատար ինքնաթիռի տագնապի ազդանշանի պատճառը

Պարզվել է Մոսկվա թռչող SSJ-100 ուղևորատար ինքնաթիռի տագնապի ազդանշանի պատճառը

Մոսկվա թռչող SSJ-100 ուղևորատար ինքնաթիռում տագնապ են առաջացրել օդափոխման համակարգում անսարքությունները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ ինքնաթիռում միացել է օդորակիչի խափանման ազդանշանը: Ինքնաթիռի վայրէջքը սպասվում է Շերեմետևոյի օդանավակայանում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ SSJ-100 ուղևորատար ինքնաթիռը, որը թռչել է Բուդապեշտից Մոսկվա, տագնապի ազդանշան է տվել: Տագնապի ազդանշանը տրվել է թռիչքից մեկ ժամ հետո։

  • Կիսվել: