հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Որոշել ենք խորհրդարանում սկսել ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ Ֆինլանդիայի հայտի վավերացման գործընթացը. Էրդողան

Որոշել ենք խորհրդարանում սկսել ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ Ֆինլանդիայի հայտի վավերացման գործընթացը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում բանակցություններ է վարել Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյի հետ: Օրակարգում ՆԱՏՕ-ին Հելսինկիի և Ստոկհոլմի հնարավոր անդամակցության հարցն էր:

Նիինիստոյի հե հետ մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք որոշում ենք կայացրել խորհրդարանում սկսել ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ Ֆինլանդիայի հայտի վավերացման գործընթացը՛՛:

Անկարան, ըստ Թուրքիայի նախագահի, Հելսինկիի կողմից ՛՛անկեղծ և վճռական քայլեր է տեսել Դաշինքին անդամակցելու համար Թուրքիայի առաջ ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ՛՛:

Իսկ ինչ վերաբերում է Շվեդիային, ապա Էրդողանն ասել է, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը կախված կլինի Ստոկհոլմի հետագա քայլերից: Շվեդիան, նրա խոսքով, դեռևս Թուրքիային չի արտահանձնել ահաբեկիչներին:

  • Կիսվել: