շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Oriflame-ը հոսանքին հակառակ է գնում՝ մնալու է Ռուսաստանում

Oriflame-ը հոսանքին հակառակ է գնում՝ մնալու է Ռուսաստանում

Կոսմետիկայի Oriflame ընկերությունը մնում է Ռուսաստանում և կշարունակի վաճառքն այդ երկրում։ Այս մասին РИА գործակալության փոխանցմամբ՝ հաղորդում է շվեդական Dagens Industri թերթը։

«Կոսմետիկայի Oriflame ընկերությունը դեմ է գնում հոսանքին և որոշել է շարունակել վաճառքը Ռուսաստանում»,-ասվում է ըներության տարածած հաղորդագրության մեջ։

Շվեդական Aftonbladet թերթի տվյալներով՝ 2021 թվականին Ռուսաստանին բաժին է ընկել ընկերության բոլոր վաճառքների 16%-ը՝ մեկ միլիարդ եվրոյից մի փոքր ավելի: Ըստ թերթի՝ ընկերությունը շարունակում է մնալ Ռուսաստանի Դաշնությունում՝ վաճառքի խորհրդատուներին աջակցելու նպատակով։

Օրիֆլեյմը, որը հիմնադրվել է Շվեդիայում 1967 թվականին, այսօր կոսմետիկայի միջազգային կոնցեռն է, որն ունի գրասենյակներ ավելի քան 60 երկրներում: Ընկերությունն ունի իր սեփական գործարանները Շվեդիայում, Լեհաստանում, Չինաստանում, Ռուսաստանում և Հնդկաստանում:

  • Կիսվել: