շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նիդերլանդներում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 24 000-ը. ՌԻԱ Նովոստի

Նիդերլանդներում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 24 000-ը. ՌԻԱ Նովոստի

Նիդերլանդներում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 1316-ով. երկրում ընդհանուր վարակակիրների թիվը հասել 24  413-ի: Այս մասին նշված է նիդերլանդական առողջապահության նախարարության ազգային ինստիտուտի տարածած հայտարարության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նշվում է, որ անցած օրվա ընթացքում հիվանդությունից մահվան դեպքերի թիվն ավելացել է 132-ով, ընդհանուր առմամբ ՝ երկրում COVID-19-ից մահացել է 2643 մարդ: Ներկայումս  հիվանդանոցներում բուժում է ստանում 8386 մարդ։ Մեկ օրվա ընթացքում հիվանդանոցային բուժման է ընդունվել 189 հիվանդ:

  • Կիսվել: