շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Նեթանյահուին հաջողվել է Իսրայելի նոր կառավարություն ձևավորել

Նեթանյահուին հաջողվել է Իսրայելի նոր կառավարություն ձևավորել

«Լիկուդ» կուսակցության ղեկավար, Իսրայելի նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է երկրի նախարարների նոր կաբինետի ձևավորման մասին։

Նոր կառավարությունում, ըստ լրատվամիջոցների, կընդգրկվեն աջ պահպանողական դաշինքի ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Կրոնական սիոնիզմ» կուսակցությունը:

«Շնորհիվ այն հսկայական հանրային աջակցության, որը մենք ստացանք վերջին ընտրություններում, ես կարողացա ձևավորել կառավարություն, որը կաշխատի ի շահ Իսրայելի բոլոր քաղաքացիների», - գրել է Նեթանյահուն Twitter-ում, գրում է Tert.am-ը:

Նոր կառավարության ձևավորման ընթացքում Բենիամին Նեթանյահուն բախվել է մի շարք դժվարությունների, որոնք պայմանավորված էին ինչպես արևմտյան գործընկերների՝ չափազանց աջակողմյան կաբինետի հետ գործ ունենալու չցանկությամբ, այնպես էլ աջ պահպանողական բլոկի ներսում հակասություններով:

  • Կիսվել: