երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Նեպալում ինքնաթիռ է կործանվել. կա 72 զոհ

Նեպալում ինքնաթիռ է կործանվել. կա 72 զոհ

Նեպալի Պոխարա միջազգային օդանավակայանի թռիչքուղու վրա 72 մարդ տեղափոխող ինքնաթիռը վթարի է ենթարկվել, հայտնում է The Kathmandu Post-ը։

Նշվում է, որ փրկարարական աշխատանքներ են տարվում, օդանավակայանը դեռ փակ է։ Ինքնաթիռը պատկանում էր Yeti Airlines ավիաընկերությանը։

Հաղորդվում է նաև, որ ընդհանուր առմամբ օդանավում եղել է 68 ուղևոր և անձնակազմի չորս անդամ:

Ավելի ուշ ՛՛ՌԻԱ Նովոստի՛՛-ն, հղում անելով news18-ին, հայտնել է, որ բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են:

Դեպքի պատճառները պարզվում են։

 

  • Կիսվել: