չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն ստորագրել են համագործակցության մասին երրորդ համատեղ հռչակագիրը

ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն ստորագրել են համագործակցության մասին երրորդ համատեղ հռչակագիրը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, Եվրոպական խորհրդի ու Եվրահանձնաժողովի ղեկավարներ Շառլ Միշելը և Ուրսուլա ֆոն դեր Լայենն այսօր Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ստորագրել են համագործակցության մասին երրորդ համատեղ հռչակագիրը, տեղեկացնում Է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ համատեղ հռչակագիրը նպատակ ունի է՛լ ավելի ամրապնդել և ընդլայնել ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի միջև ռազմավարական գործընկերությունը՝ հիմնվելով երկու կազմակերպությունների միջև նախորդ հռչակագրերի ստորագրումից հետո համագործակցության աննախադեպ առաջընթացի վրա:

Առաջնորդները որոշել են անդրադառնալ աճող աշխարհառազմավարական մրցակցությանը, կարևոր ենթակառուցվածքների պաշտպանությանը: Աշխատանքի այլ առաջնահերթ ոլորտները կլինեն նոր ստեղծվող և բեկումնային տեխնոլոգիաները, տիեզերքը, կլիմայի փոփոխության հետևանքները, արտաքին միջամտությունը և տեղեկատվության շահարկումը:

 

  • Կիսվել: