շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Ֆինլանդիան և Շվեդիան պետք է 130 ահաբեկիչ արտահանձնեն. Էրդողան

ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Ֆինլանդիան և Շվեդիան պետք է 130 ահաբեկիչ արտահանձնեն. Էրդողան

ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Ֆինլանդիան և Շվեդիան պետք է 130 ահաբեկիչ արտահանձնեն: Այս մասին կիրակի օրը իր ելույթում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը։

Խոսքն ուղղելով շվեդական և ֆիննական իշխանությունների ներկայացուցիչներին՝ նա, մասնավորապես, ասել է. ՛՛Եթե դուք [ձեր տարածքում գտնվող] ահաբեկիչներին չարտահանձնեք, մենք չենք կարողանա խորհրդարանում վավերացնել դաշինքին անդամակցության ձեր հայտը՛՛:

Էրդողանի խոսքով՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում այդ երկրների ՆԱՏՕ-ին անդամակցության վավերացման գործընթացը հնարավոր կլինի հաջողությամբ ավարտին հասցնել, միայն եթե ՛՛Շվեդիան և Ֆինլանդիան ավելի քան 100, ավելի ճիշտ մոտ 130 ահաբեկիչների հանձնեն մեզ՛՛:

 

  • Կիսվել: