շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը Կատարի ռազմական ղեկավարության հետ քննարկել է Պարսից  ծոցում տիրող իրավիճակը

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը Կատարի ռազմական ղեկավարության հետ քննարկել է Պարսից ծոցում տիրող իրավիճակը

ՆԱՏՕ-ի հարավային հարևանության հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան Պարսից ծոցում տիրող իրավիճակը քննարկելու նպատակով այցելել է Կատար:

Ըստ ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության՝ Կոլոմինան հանդիպել է Միջազգային համագործակցության պետքարտուղար Մարիամ բինթ Ալի բին Նասեր ալ-Միննադի և Կատարի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ջասիմ բին Մոհամմեդ ալ-Մաննայի հետ։ 

Նշվում է նաև, որ Խավիեր Կոլոմինայի քննարկումները կենտրոնացած են եղել տարածաշրջանային անվտանգության միջավայրի փոփոխվման և ՆԱՏՕ-Կատար համագործակցությունը խորացնելու հնարավորությունների վրա:

  • Կիսվել: