երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Նախկին Հռոմի պապ Հովհաննես Պողոս I-ինը դասվել է Կաթոլիկ եկեղեցու երանելինեի շարքին

Նախկին Հռոմի պապ Հովհաննես Պողոս I-ինը դասվել է Կաթոլիկ եկեղեցու երանելինեի շարքին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակի հանդիսավոր պատարագ է մատուցել Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի գավթում։ Պատարագի ընթացքում նա իր նախորդներից մեկին՝ Հռոմի պապ Հովհաննես Պողոս I-ին (Ալբինո Լուչիանի) դասել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու երանելինեի դասին, գրում է ՌԻԱ Նովոստին:

Լատիներեն բանաձևը, որը, ըստ ավանդույթի, փառաբանում է երանելիներին, Հռոմի պապ Ֆրանցիսկոսն արտասանել է քրիստոնեական աշխարհի գլխավոր հրապարակում հավաքված հազարավոր հավատացյալների առաջ: Նրանց թվում էր նաև տալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան:

Նշենք, որ նախկին Պապը Հռոմի կաթոլիկ եկեղեցին ղեկավարել է ընդամենը 33 օր՝ 1978 թվականի օգոստոսի 26-ից սեպտեմբերի 28-ը։

  • Կիսվել: