ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հռոմի Պապը Կիև այցի դեպքում հակամարտողներից որևէ մեկի կողմից չի լինի. Վատիկան

Հռոմի Պապը Կիև այցի դեպքում հակամարտողներից որևէ մեկի կողմից չի լինի. Վատիկան

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Կիև այցի դեպքում հակամարտության կողմերից որևէ մեկը չի բռնի:

Այս մասին հինգշաբթի հայտարարել է Վատիկանի պետքարտուղար (կառավարության ղեկավար) կարդինալ Պիետրո Պարոլինը։

«Իհարկե, Հռոմի Պապը չէր գնա մեկի կամ մյուսի օգտին դիրքորոշում հայտնելու համար», - նրա խոսքերը մեջբերում է ANSA-ն։

Ավելի վաղ պոնտիֆիկոսն անվստահություն էր հայտնել առ այն, որ կկարողանա այցելել Ուկրաինա։ Նրա խոսքով, ինքը պատրաստ է ճամփորդությանը, բայց չգիտի, արդյոք կարող է դա անել:

Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը բազմիցս հանդես է եկել Ուկրաինայում հրադադարի օգտին և կոչ է արել կարգավորել հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով: Նա աջակցություն է հայտնել ուկրաինացի փախստականներին և օգնություն է ուղարկել նրանց։

Այնուամենայնիվ, Հռոմի Պապին քննադատել են Ռուսաստանին և նրա ղեկավարությանը չդատապարտելու համար:

  • Կիսվել: