շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մոսկվայում թալանել են կարանտինի մեջ գտնվող աղջկան

Մոսկվայում թալանել են կարանտինի մեջ գտնվող աղջկան

Մոսկվայում բժշկական դիմակով և դանակով զինված անհայտ անձինք թալանել են կարանտինի մեջ գտնվող աղջկան, գրում է Mash-ը։

Նշվում է, որ աղջիկը ծաղիկներ է պատվիրել, սակայն ծաղկի սրահի առաքիչի փոխարեն հայտնվել են գողերը։ Նրանք եղել են բժշկական դիմակներով և դանակով զինված ներխուժել են բնակարան: Նրանք իրենց հետ տարել են աղջկա անձնագիրը, գումար և երկու հեռախոս։

Աղջկան հաջողվել է թաքնվել ընկերոջ բնակարանում և ոստիկանություն զանգել:

  • Կիսվել: