հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Մոսկվայում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 20-րդ դեպքը․ interfax.ru

Մոսկվայում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 20-րդ դեպքը․ interfax.ru

Մոսկվայում 39-ամյա տղամարդ է մահացել երկկողմանի թոքաբորբով և կորոնավիրուսի ախտորոշմամբ: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը-ը՝ հղում անելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի հարցով մոսկովյան օպերատիվ շտաբին:

Ինչպես նշվում է՝ սա Մոսկվայում առաջին դեպքն է, երբ կորոնավիրուսից մահանում է 40 տարեկանից ցածր տարիքի մարդ: Հիվանդին երեք օր շարունակ արհեստական շնչառական սարք է միացված եղել: Նա հաճախասրտություն, բազմաօրգանային անբավարարություն և մի շարք այլ հիվանդություններ է ունեցել:

Մոսկվայում սա կորոնավիրուսից մահացության 20-րդ դեպքն է:

Հինգշաբթի օրվա տվյալներով՝ Մոսկվայում վարակման 2475 դեպք է գրանցվել, 140 մարդ ապաքինվել է:

  • Կիսվել: