ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մոսկվան պատրաստ է պայմաններ ստեղծել ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ ԼՂ-ի մշակութային ժառանգության պահպանման աշխատանքի համար․ Լավրով

Մոսկվան պատրաստ է պայմաններ ստեղծել ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ ԼՂ-ի մշակութային ժառանգության պահպանման աշխատանքի համար․ Լավրով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հավաստմամբ՝ Մոսկվան պատրաստ է պայմաններ ստեղծել ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանման աշխատանքի համար:

«ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որպես կազմակերպություն, որը պատասխանատվություն է կրում միջազգային մշակութային ժառանգության պահպանման համար, նույնպես շահագրգռված է մասնակցելու այս ջանքերին: Մենք պատրաստ ենք նպաստել պայմանների ստեղծմանը, որոնք դա հնարավոր կդարձնեն: Բնականաբար, մենք պետք է հաշվի առնենք այս հարցով ձեռք բերված պայմանավորվածությունները, շահագրգիռ կողմերի դիրքորոշումները»,- նշել է Սերգեյ Լավրովը Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ:

ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ պատերազմի հումանիտար հետևանքների կարգավորման, այդ թվում՝ ռազմագերիների, ինչպես նաև պատմական ժառանգության հարցերը ցանկանում են առավելագույնս կառուցողական լուծել:

  • Կիսվել: