ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մինսկի համաձայնությունների կատարման անհրաժեշտության մասին Փրայսի հայտարարությունը դրական ազդակ է. ԱՄՆ-ում ՌԴ դեսպանություն

Մինսկի համաձայնությունների կատարման անհրաժեշտության մասին Փրայսի հայտարարությունը դրական ազդակ է. ԱՄՆ-ում ՌԴ դեսպանություն

Դրական ազդակ ենք համարում պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսի հայտարարությունը Մինսկի համաձայնությունների լիակատար իրականացման անհրաժեշտության մասին: Այդ մասին նշված է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանության Facebook-ի պաշտոնական էջում:

Միևնույն ժամանակ, դեսպանությունն ընդգծել է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները խափանելու համար փորձում են մեղադրել Մոսկվային:

«Հերթական անգամ հիշեցնում ենք, որ Ռուսաստանը հակամարտության կողմ չէ։ Ուստի գլխավոր խնդիրն է՝ ստիպել Ուկրաինայի իշխանություններին՝ կատարել իրենց պարտավորությունները։ Կիևի հետ աշխատանքում Վաշինգտոնից ակնկալում ենք հստակ գործողություններ»,- ասված է դեսպանատան էջում։

Նշվում է նաև, որ ամերիկյան զենքի մատակարարումները Կիևին դրդում են խնդրի ռազմական լուծման։

Ավելի վաղ հերթական ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը կոչ էր արել կատարել Մինսկի պայմանավորվածությունները։

  • Կիսվել: