կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Միասին մենք դիմակայում ենք ոչ բարեկամ պետությունների պատժամիջոցների ճնշմանը. Պուտինը՝ Բելառուսի մասին

Միասին մենք դիմակայում ենք ոչ բարեկամ պետությունների պատժամիջոցների ճնշմանը. Պուտինը՝ Բելառուսի մասին

Ռուսաստանն ու Բելառուսը միասին պայքարում են պատժամիջոցների դեմ և դա անում են արդյունավետ: Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Միասին մենք դիմակայում ենք ոչ բարեկամ պետությունների պատժամիջոցների ճնշմանը, Ռուսաստանին և Բելառուսին համաշխարհային շուկաներից մեկուսացնելու փորձերին, համակարգում ենք քայլերը՝ նվազագույնի հասցնելու անօրինական սահմանափակող միջոցների ազդեցությունը մեր երկրների տնտեսությունների վրա՛՛:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այսօր Մինսկում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդլայնված կազմով բանակցություններ են անցկացրել:

  • Կիսվել: