հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Միացյալ Թագավորությունում 1 օրում կորոնավիրուսից մահերի թիվը անցել է 700-ը. BBC

Միացյալ Թագավորությունում 1 օրում կորոնավիրուսից մահերի թիվը անցել է 700-ը. BBC

Միացյալ Թագավորությունում 24 ժամում մահացել է կորոնավիրուսով վարակված 708 մարդ, նշված է երկրի կառավարության թվիթերյան պաշտոնական էջում, փոխանցում է BBC-ն:

Նշվում է, որ տեղի ժամանակով ապրիլի 3-ին ժամը 17:00-ի դրությամբ Մեծ Բրիտանիայում հոսպիտալացված անձանցից, ովքեր կորոնավիրուսի դրական ախտորոշում են ունեցել, մահացել է ընդհանուր առմամբ, 4 հազար 313 մարդ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 708-ով:

Շաբաթ օրը  ժամը 09: 00-ի դրությամբ, ընդհանուր առմամբ թեստավորվել է 183 հազար190 մարդ: Միացյալ Թագավարությունում կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թիվը 41 հազար 903 է:

 

  • Կիսվել: