երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մի սպանեք Սաակաշվիլիին ռուսների հրահանգով. Վրաստան չորրորդ նախագահ

Մի սպանեք Սաակաշվիլիին ռուսների հրահանգով. Վրաստան չորրորդ նախագահ

Վրաստանի քաղաքացիները Վրաստանի ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին կոչ են անում ներում շնորհել Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի։ Նրանցից շատերը միացել են նաև Վրաստանի չորրորդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի կողմից հնչեցրած կոչին, գրում է aliq.ge-ն:

Նրանք նախազգուշացնում են Զուրաբիշվիլիին, որ մեկ այլ նախագահի «մահը» սև բիծ կլինի, որը Վրաստանի պատմությունից երբեք չի մաքրվի։

«Վրացական հասարակությունը համախմբվում է երկու շատ պարզ պահանջների շուրջ, որ Վրաստանում մարդկանց խոշտանգումներ տեղի չունենան, խոշտանգումների միջոցով մահը չդիտվի ուղիղ եթերում… Մի սպանեք մեր նախագահին ռուսների հրահանգով…»,- նշել է Մարգվելաշվիլին։

Մարգվելաշվիլիի խոսքով, միջազգային գործընկերները պետք է շատ ավելի ակտիվ լինեն, իսկ վրացական պետության մասով՝ այս դեպքում միակ հասցեատերը Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, մեծահարուստԲիձինա Իվանիշվիլին է։

  • Կիսվել: