ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մի քանի երկրներում ինձ տապալելու ծրագիր է մշակվել. Ալիև

Մի քանի երկրներում ինձ տապալելու ծրագիր է մշակվել. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ արտասահմանյան որոշ մայրաքաղաքներում ՛՛իրեն տապալելու ծրագիր է մշակվում՛՛, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ալիևը, մասնավորապես, ասել է. ՛՛Իմ դեմ պետական հեղաշրջման փորձեր են եղել: 2005-ին նրանք ցանկացել են ՛՛նարնջագույն հեղափոխություն՛՛ կազմակերպել Ադրբեջանում: Նրանք արդեն նարնջագույն թեւկապներ ունեին: Բերել էին նարնջագույն վրաններ: Ո՞րն էր նպատակը։ Նպատակը դավաճաններին իշխանության բերելն էր, Ղարաբաղը հայերին հանձնելն ու Ադրբեջանը ղեկավարելը՛՛:

Նա նաեւ հավելել է. ՛՛Այն ժամանակ նորաձեւ էր ՛՛նարնջագույն հեղափոխությունը՛՛: Այստեղ-այնտեղ հեղափոխություններ էին տեղի ունենում: Այժմ բոլորը կարող են տեսնել, թե ինչ տեղի ունեցավ այս հեղափոխությունների հետ: Երկրները գտնվում են անմխիթար վիճակում, չեն կարողանում դուրս գալ ճգնաժամից, ճգնաժամը տեւում է 15-17 տարի: Այս երկրները դժվար թե դուրս գան ճգնաժամից՛՛:

  • Կիսվել: