կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մեր գործողություններն ապահովել են Արևմուտքի աշխարհաքաղաքական խաղերի ու ծրագրերի ձախողումը. ՌԴ ԱԳ նախարար

Մեր գործողություններն ապահովել են Արևմուտքի աշխարհաքաղաքական խաղերի ու ծրագրերի ձախողումը. ՌԴ ԱԳ նախարար

Ռուսաստանի Դաշնության գործողություններն ապահովեցին Արեւմուտքի աշխարհաքաղաքական խաղերի ձախողումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ նա, մասնավորապես, ասել է. ՛՛Այն, թե ինչպես են ԱՄՆ հրամանով մեր արեւմտյան գործընկերները հիստերիկ կերպով արձագանքում գործողություններին, որոնք մենք ձեռնարկում ենք հատուկ ռազմական գործողության շրջանակներում, հաստատում է մեր հիմնական եզրակացությունը, որ ՀՌԳ-ն, իսկ մենք այժմ արդեն ունենք փաստեր, որոնք հաստատում են դա, որ դա բացարձակապես անհրաժեշտ է եղել Ուկրաինան Ռուսաստանի անվտանգության մշտական սպառնալիքի վերածելու ծրագրերը խափանելու համար։ Եվ որ այս արձագանքը արտացոլել է Արեւմուտքի այն ըմբռնումը, որ մեր գործողություններն ապահովել են իրենց աշխարհաքաղաքական խաղերի եւ ծրագրերի ձախողումը՛՛:

Ըստ Լավրովի՝ Եվրոպան արդեն դժվար թե կարող է հավակնել բազմաբեւեռ աշխարհի առանձին կենտրոնի դերին, թեեւ Մոսկվան կցանկանար դա. ՛՛Վաշինգտոնը, ռուսերեն ասած, ՛՛նախատեց՛՛ մնացած հավաքական Արեւմուտքին, երբ Եվրոպան սրընթաց, պարզապես մեր աչքի առաջ կորցրել է իր անկախությունը եւ հազիվ թե կարողանա հավակնել բազմաբեւեռ աշխարհի առանձին կենտրոնի դերին, թեեւ մենք կցանկանայինք դա՛՛:

Լավրովը հավելել է, որ անցումը բազմաբեւեռությանը երկար ժամանակաշրջան կլինի, եւ Արեւմուտքը կդիմադրի:

  • Կիսվել: