շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մենք ուկրաինացի չենք և ռուս էլ չենք, մենք հունգարացի ենք. Օրբանը պատասխանել է Զելենսկիի մեղադրանքներին

Մենք ուկրաինացի չենք և ռուս էլ չենք, մենք հունգարացի ենք. Օրբանը պատասխանել է Զելենսկիի մեղադրանքներին

Հունգարիան չի ցանկանում ներքաշվել ուկրաինական հակամարտության մեջ, քանի որ դա հակասում է երկրի շահերին։ Այս մասին, մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու մեղադրանքները, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Միանգամայն հասկանալի է, որ ուկրաինացիները խնդրում են, որ ՆԱՏՕ-ի երկրները պատերազմի մեջ մտնեն օդում և զենք ուղարկեն: Մենք ուկրաինացի չենք և ռուս էլ չենք, մենք հունգարացի ենք՛՛:

Ըստ Օրբանի՝ Բուդապեշտի դիրքորոշումն այն է, որ հունգարացիները չպետք է անտարբեր մնան հարևան երկրում հակամարտության պատճառով մարդկային տառապանքների նկատմամբ, սակայն իրավիճակին պետք է նայեն Հունգարիայի աչքով:

Նշենք, որ ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին Օրբանին մեղադրել էր Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ չսահմանելու, ինչպես նաև Հունգարիայի տարածքով Ուկրաինայի համար զենքի տարանցման հարցում տատանվելու մեջ, քանի որ Օրբանն ասել էր, որ էներգետիկ ոլորտում պատժամիջոցների ընդլայնումը խաղաղության հասնելու լավագույն միջոցը չէ, անհրաժեշտ է գտնել դիվանագիտական լուծումներ:

 

  • Կիսվել: